Սեպտեմբերի 30-ին ՌԴ զորքերը դրոններով գրոհել են Կիևը՝ տարբեր ուղղություններով։ Օդային տագնապը ՈՒկրաինայի մայրաքաղաքում շարունակվել է ավելի քան հինգ ժամ։ Տուժածներ և ավերածություններ չկան՝ տեղեկացրել է Կիևի քաղաքային ռազմական վարչությունը։               
 

Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը

Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի անկախությունը
20.12.2020 | 16:58

Իսպանիայի Սանտա Պաու քաղաքը ճանաչել է Արցախի Հանրապետության անկախությունն ու ինքնիշխանությունը՝ ընդունելով «Բարսելոնայի հայկական մշակութային միության» ներկայացրած միջնորդագիրը՝ տեղեկացնում է սպանիայում ՀՀ դեպանությունը: Սանտա Պաու քաղաքը նաև դատապարտել է 2020-ի սեպտեմբերի 27-ից Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան և Թուրքիայի ակտիվ միջամտությունը, ադրբեջանական զինուժի ռազմական հանցագործությունները։

Դիտվել է՝ 4529

Մեկնաբանություններ